Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Անկեղծ զրույց սեքսի մասին

Անկեղծ զրույց սեքսի մասին

«Մի քանի ամիս է ինչ ամուսնացած ենք, սակայն սեռական կյանքում խնդիրներ ունենք, ավելի ճիշտ` ես ունեմ և ամաչում եմ այդ մասին բացահայտ խոսել ամուսնուս հետ, չգիտեմ` ինչպես սկսել»:

Նունե, 26 տ.

 

Սեքսը խոսքերի կարիք չունի: Բայց դա միայն այն դեպքում, երբ ամեն ինչ հաճելի է և քո ուզածի պես: Սակայն լինում են դեպքեր, երբ ճիշտ ժամանակին ասված խոսքերը կարող են փրկել «խորտակվող» հարաբերությունները:

 

Հաճախ սեքսուալ կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զուգընկերոջ հետ զրուցել իրենց գաղտնի ցանկությունների մասին` վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Ինտիմ զրույցը հետաձգում են մի շաբաթով, ամսով, տարով... Եվ իզուր: Որովհետև հոգու խորքում այդ ընթացում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները, իսկ այդ ամենը ձեր սիրո աշունը գարուն չի դարձնում: Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույքը պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ` առանց ամաչելու ու շիկնելու:

 

Օգնիր ինքդ քեզ 


Ապացուցված գիտական փաստ է` այն կանայք, որոնք չեն ամաչում բացեիբաց ասել զուգընկերոջը իրենց ինտիմ ցանկությունների մասին, ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում և միանգամայն գոհ են իրենց սեռական կյանքից: 

 

Կարևորը` մտքերդ հստակ արտահայտելն է: Տղամարդիկ կոնկրետ մտածողներ են, այդ պատճառով նրանց հետ ինտիմ հարցերը քննարկելիս խուսափեք երկիմաստ ակնարկներից ու թերի մտքերից, հստակ ասեք` ինչպիսի հպումներ ու քնքշանքներ եք ուզում: Հնարավոր է նաև, որ երկարատև նախերգանքը ձեզ այլևս չի գրգռում, և ցանկանում եք ավելի արագ սեքս` բուռն էմոցիաներով ու պատռված զուգագուլպաներով: Փորձեք քննարկել դա սիրելիի հետ. հնարավոր է` նա նույնպես երազում է այդ մասին: Ժամանակին ֆրանսիացի գրող Ալֆոնս Կարրը ասել է.«Եթե տղամարդիկ կարողանային կարդալ կանանց մտքերը, ավելի վճռական կլինեին»: 

 

Ընտրեք ճիշտ պահը


Չարժե ինտիմ հարցեր քննարկել հենց սեքսի ժամանակ: Անշուշտ, որոշ գործողություններ կարելի է նրան հուշել, շարժումները ուղղորդել, բայց ահա երկար զրույցներ ծավալել պարզապես անիմաստ կլինի, քանի որ ուղեղն այդ պահին կրքից մշուշապատ է: Ինտիմ զրույցի համար ընտրեք հարմար ժամանակ և վայր. օրինակ` երբ սեքսից հետո իրար գրկած պառկել եք, կամ բնության գրկում պարզապես զբոսնելիս: 

 

Ինտիմ թեմայով զրույցը պահանջում է նրբանկատություն ու տակտ, և վատ չի լինի, եթե նախապես ձևակերպեք այն խոսքերը, որոնք ցանկանում եք ասել նրան: Ի դեպ, ապացուցված է, որ սեքսի մասին անկեղծ զրույցները ավելի են ջերմացնում հարաբերությունները, ուժեղանում տղամարդկանց սեռական ցանկությունը, և չի բացառվում, որ նման զրույցին անմիջապես հաջորդի աննման և երկար հիշվող սեքսը: 

 

Մի մոռացեք գովել


Գաղտնիք չէ, որ տղամարդիկ սիրում են աչքերով, իսկ կանայք` ականջներով: Տղամարդիկ ավելի շատ գրգռվում են տեսողական տպավորություններից, իսկ կանայք` անկողնում տեղին ասված քնքուշ խոսքից: Սակայն պարզվել է, որ տղամարդիկ նույնպես դեմ չեն իրենց հասցեին մի քանի քաղցր խոսք լսել: Նրանց զգալի մասը ցանկանում է սեքսի ժամանակ լսել, որ իրենք հիանալի սիրեկաններն են, որ կարողանում են լիարժեք բավարարել զուգընկերուհուն և հաճելի պահեր պարգևել: Ընդ որում, տղամարդիկ ցանկանում են լսել միանգամայն կոնկրետ գովեստներ` նրանց ճիշտ գործողությունների ու ստացած հաճույքի մանրամասն նկարագրությամբ: 

 

Եվ այսպես, սկսելով զրույցը` սկզբում գովեք նրան: Հասկացնել տվեք, որ նա ձեզ մեծագույն հաճույք է պարգևում, գովեք նրա կոնկրետ գործողությունը: Գովեստից հետո տղամարդկանց ինքնագնահատականը բարձրանում է և նույնիսկ սարեր շուռ տալու ցանկություն է առաջանում, միայն թե ձեզ ավելի շատ հաճույք պատճառի: Բայց երբեք չափը մի անցեք և ասեք միայն ճշմարտությունը: Չափազանցված հիացմունքն ու միանման հերթապահ հաճոյախոսությունները անմիջապես առիթ կդառնան, որ նա կասկածի տակ առնի ձեր անկեղծությունը:

 

Երբեմն ավելի լավ է լռել


Որքան էլ անկեղծ եք դուք նրա հետ, այնուամենայնիվ, կան թեմաներ, որոնց մասին ցանկալի չէ տղամարդկանց հետ զրուցել: Անզգույշ ու ակամայից ասված արտահայտությունը կարող է լրջորեն խոցել տղամարդուն և նույնիսկ հոգեբանական լուրջ խնդիրներ առաջացնել: Այդպիսի թեմաներից է նրանց թերությունների, հատկապես սեքսուալ թերությունների քննարկումը, որքան էլ դրանք ակնհայտ ու սովորական թվան: Տղամարդիկ հաճույքով քննարկում են ուրիշի թերությունները, բայց ահա ամենչնչին ակնարկը նրանց անկատարելության մասին վիրավորում և նույնիսկ զայրացնում է նրանց: Կարծում եք` եթե դժգոհեք, որ նրա մեծ փորը մի օր կխեղդի ձեզ, նա անմիջապես կվազի մարզասրահ և կսկսի խրտնած կերպով ազատվե±լ ավելորդ կիլագրամներից: Իհարկե, ոչ: Նա, ամենայն հավանականությամբ, կգնա մոտակա գարեջրատուն` վիրավորանքը գարեջրով մաքրելու և իր կիլոգրամներին ևս մի քանիսն ավելացնելու համար:

 

Տղամարդիկ հատկապես հիվանդագին են ընդունում արական «հպարտության» մասին հայտնած բացասական կարծիքները: Առնանդամը կարծես տղամարդկանց երկրորդ ՙես՚-ը լինի, նրանց փոքր տարբերակը: Այնպես որ, այն տեսնելով մի փորձեք կատակել, միևնույնն է, տղամարդը դա վիրավորանք կհամարի, ինչն էլ կարող է տխուր վերջաբանի հանգեցնել:

 

Մի շտապիր 


Եթե ամուսինդ խուսափում է սեքսի մասին բացահայտ զրույցից, չնայած ձեր բազմաթիվ փորձերին, մի շտապեցրեք նրան: Եթե սեքսը ձեզ սկզբունքորեն բավարարում է, և գնահատականը «չորսից հանած» է, ուրեմն չարժե պահանջել սեռական կյանքի բարելավում և սեքսուալ երազանքների վայրկենական իրականացում: Հարգանքով մոտեցեք նրա սպասմանը: Ամենայն հավանականությամբ սիրող ամուսինը կլսի ձեր խնդրանքը և անպայման կիրականացնի դա: Իսկ եթե ամուսնական ստուգատեսը ձեզ մշտապես տխրության ու անբավարարության մեջ է թողնում, ուրեմն անկեղծ զրույցը իրոք անհրաժեշտ է: Ծայրահեղ դեպքում կարող եք դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: 

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.08.2014

Հարգելի  Armine, փորձեք հարաբերության ժամանակ չլարվել, դրանով կվնասեք և Ձեզ և Ձեր ամուսնուն նաև հոգեբանական առումով: Փորձեք երկար նախերգանքից հետո անցնել սեռական հարաբերության: Ցավային համախտանիշը երբեմն շարունակվում է սեռական օրգանների չափերի անհամապատասխաության հետևանքով: Ամեն ինչ ժամանակի հետ կհարթվի:  Կարող եք դիմել նաև սեքսոլոգի:

Armine

11.08.2014

barev dzez.mek harc e indz anhangstacnum.2 or e inch amusnacel em ev serakan haraberutyan jamanak sepakan larmans patcharov erbemn akt@ chi stacvum..isk mi qani pordzic heto stacvum e bayc da indz cav e patcharum..hnaraovor e patrvacq kam vnasumner linen?

Մեդ-Պրակտիկ

04.08.2014

Հարգելի Ani, կուսաթաղանթի վնասում կարող է լինել կոպիտ և անզգույշ ձեռնաշարժության, ինչպես նաև բարձրությունից ընկնելու և այլ տրավմաների հետևանքով:

Ani

01.08.2014

barew dzez xndrum em patasxaneq bjishk hnravore aranc serakan haraberutyun anenalu patrvel kusataxant@?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ